Եվս երկու թեկնածուներ կպայքարեն նախագահի պաշտոնի համար

250

Թուրքիայում նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ընդդիմադիր ևս երկու թեկնածուներ կարողացել են հավաքել 100 հազարական ստորագրություն, ինչն անհրաժեշտ է պետության բարձրագույն պաշտոնի մրցապայքարին մասնակցելու համար, հաղորդել է Haberturk հեռուստաալիքը։

«Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն կարողացել է հավաքել ավելի քան 111 հազար ստորագրություն, իսկ «Աթաթյուրքականների դաշինքից» առաջադրված՝ ադրբեջանական ծագմամբ թուրք քաղաքական գործիչ Սինան Օհանը՝ 107 հազարից ավելի ստորագրություն։ Այդպիսով, այդ քաղաքական գործիչները կատարել են ԿԸՀ-ի պահանջը և կգրանցվեն որպես թեկնածու։ Մարտի 22-ին մեկնարկած ստորագրահավաքը կավարտվի երկուշաբթի` ժամը 20։00-ին։

Այս պահի դրությամբ՝ կարելի է ասել, որ նախագահի պաշտոնի համար մրցապայքարին կմասնակցի առնվազն չորս թեկնածու՝ պետության գործող առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Կիլիչդարօղլուն, Ինջեն և Օհանը։ Մյուս հավակնորդները, իսկ դրանք ևս ինը հոգի են, պետք է մինչև նշված ժամը կարողանան հավաքել չբավարարող ստորագրությունները, ինչը հազիվ թե հնարավոր լինի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ակկույու» ԱԷԿ-ը կներկայացվի որպես իշխանությունների մեգանախագիծ
Հաջորդ հոդվածըՆիկոլի «տեսլականը» չոլից և ինտելիգենցիան. ՉԻ