‘Եվս մեկ արձան խորհրդային անցյալից. Երևանում կտեղադրվի Համազասպ Բաբաջանյանի արձանը’

1381

Երևանի ավագանու հունիսի 24-ի օրակարգում ընդգրկված է մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին հարցը։ Միջնորդությունը  ներկայացրել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Արձանը նախատեսվում է տեղադրել մարշալ Բաբաջյանյան փողոցին հարող զբոսայգում:

Նշենք, որ Բաբաջանյանը պատերազմի տարիներին եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ, հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944), արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պատերազմից հետո եղել է Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ։ 1975թ. նրան շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում։

Նշենք սակայն, որ 1956 թվականին Բաբաջանյանի հրամանատարությամբ գործող 8-րդ մեքենայացված բանակը մասնակցել է հունգարական ապստամբության դեմ ռազմական գործողություններին, որի ժամանակ զոհվել է  2652 Հունգարիայի քաղաքացի և 669 ԽՍՀՄ զինծառայող:

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառները քաղաքական են ‘
Հաջորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Նոր կառավարությունը կարժանանա նախորդի ճակատագրին’