‘Եվս մեկ մենաշնորհ Լֆիկի համար. Մամուլ’

2159

Արդեն մոտ երկու ամիս  Հայաստանում խոզի մսի արտադրության ոլորտում ուշագրավ ձեւախեղումներ են նկատվում։ Մասնավորապես՝ կտրուկ նվազել է տեղական արտադրության խոզի մսի մթերման գինը։ Եթե նախկինում մեկ կիլոգրամի դիմաց մթերողները վճարում էին 2800-ից 3000 դրամ, ապա հիմա մթերման գինը կտրուկ նվազել է։ Այժմ մեկ կիլոգրամի մթերման գինը 1800– ից 2200 դրամ է։ Սա առնվազն տարօրինակ է այնքանով, որ այդ նույն ընթացքում կտրուկ բարձրացել է հիմնական կեր հանդիսացող ցորենի թեփի գինը՝ նախկինում 3200-3500 դրամով վաճառվող թեփը հիմա վաճառվում է 4500-ից 4700 դրամով (30 կիլոգրամանոց պարկը): Եվ ուրեմն, մի կողմից թանկանում է խոզի կերը, այսինքն՝ բարձրանում է խոզի մսի ինքնարժեքը, մյուս կողմից կտրուկ նվազում է մթերման գինը։ Այլ կերպ ասած՝ խոզ պահելը գնալով դառնում է տնտեսապես ոչ ձեռնտու։ Եվ ուրեմն, ինչ է տեղի ունենում այս ոլորտում։ Ցորենի թեփ արտադրող հիմնական ձեռնարկությունը Բաղրամյանի ալրաղացն է, որն ինչպես բազմիցս նշվել է մամուլում եւ չի հերքվել, պատկանում է արդեն իսկ հռչակավոր Սամվել Ալեքսանյանին։ Նրան են պատկանում նաեւ խոզի խոշոր ֆերմաներ, որտեղ արտադրված խոզի միսը հիմնականում առաքվում է նրան պատկանող սուպերմարկետների ցանցին։

Ալեքսանյանի վերահսկողության տակ գտնվող խոզի ֆերմաներին այդ նույն ցորենի թեփը բնականաբար մատակարարվում է շատ ավելի ցածր գնով եւ հետեւաբար՝ այդտեղ արտադրված խոզի մսի ինքնարժեքը էականորեն ավելի ցածր է, քան շարքային ֆերմերների արտադրած խոզի մսի ինքնարժեքը։ Այսպիսով՝ Ալեքսանյանը «ծածկում է» տեղական խոզի մսի պահանջարկի 40-45 տոկոսը։ Տեղական արտադրության խոզի մսի մյուս հիմնական մատակարարն է շատ հայտնի բարձրաստիճան պաշտոնյայի ոչ պակաս հայտնի եղբայրը։

Հայկ Գևորգյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիա. Ցուցարարներին դուրս են մղում Թաքսիմ հրապարակից’
Հաջորդ հոդվածը‘«Օրանժ» ընկերության ղեկավարն ազատ է արձակվել’