‘Եվս մեկ վաղաժամ եզրափակիչ և «Երեք առյուծների» հրաժեշտի ելույթը’

1013

Իտալիա-Ուրուգվայ

D խումբ, հունիսի 24, ժամը՝ 20:00-ին, Նատալ,  «Արենա դաս Դունասс»մարզադաշտ 

Գլխավոր մրցավար՝ Մարկո Ռոդրիգես (Մեքսիկա) 

Կորուստներ՝ Դանիել Դե Ռոսի (վնասվածք) Դիեգո Լուգանո (հարցական)

Ողջ երեքշաբթի оրվա ընթացքում գլխավոր խաղը կդառնա այն թիմերի հանդիպումը, որոնք երկուսով 6 անգամ դարձել են մոլորակում լավագույնը: Հիմա Ուրուգվայն ու Իտալիան դեմ առ դեմ կորոշեն, թե ով կշարունակի պայքարել Աշխարհի առաջնության հերթական տիտղոսը նվաճելու համար, և ով կկապի ճամպրուկները:

Այս քառյակում տեղերի դասավորվածությունն այնպիսին է, որ ֆավորիտները եվրոպացիներն են, որոնց հաջորդ փուլ անցնելու համար բավարար է նաև խաղաղ ելքը: Սակայն դատելով այն խաղից, որ Չեզրո Պրանդելիի սաները ցույց տվեցին Կոստա Ռիկայի դեմ խաղում, բաղձալի նպատակին ավելի մոտ են նրանց հակառակորդները: Ի դեպ, իտալացիների մարզչական շտաբը ոչ միայն ֆուտբոլիստների կազմն է վերանայել, այլև տակտիկական կառուցվածքը. Թիմը դուրս կգա խաղադաշտ երեք կենտրոնական պաշտպանով և երկու հարձակվողով. Մարիո Բալոտելիին զույգ կկազմի Չիրո Իմոբիլեն: Ի դեպ, բացառված չէ, որ  3-5-2-ի փոխարեն, մենք տեսնենք 3-4-1-1-ը: 

Ուրուգվայցիները, որոնք վերջին   44 տարվա ընթաքում առաջին անգամ հաղթեցին եվրոպական թիմի, հազիվ թե փոխեն իրենց հիմնական կազմի ֆուտբոլիստներին: Ֆուտբոլային փիլիսոփայությամբ և խաղաոճով  հակառակորդները նման են միմյանց: Սա բոլորովին էլ զարմանալի չէ, քանի որ այս Ուրուգվայի  հավաքականի 5 անդամներ խաղում են իտալական ակումբներում, ճիշտ նույնքան էլ բոլորովին վերջերս խաղացել են Ապինիներում:

.Կոստա Ռիկա-Անգլիա

 D խումբ, հունիսի 24, ժամը՝ 20.00, Բելո Оրիզոնտի, «Մինեյրաո»

Գլխավոր մրցավար՝ Ջամել Հայմուդի (Ալժիր)

 Կորուստներ. Յեյտոն Բեյնս, Ալեքս Оկսլայնդ-Չեմբեռլեն(վնասվածքներ)  

Իսկ ահա ֆուտբոլի հիմնադիրները, որ 1958 թվականից այս կողմ առաջին անգամ կանգնած են աշխարհի առաջնությունից վաղաժամ դուրս մնալու վտանգի առաջ, պատվի խաղ կանցկացնեն Կոստա Ռիկայի հետ: Վաղաժամ փլեյ-oֆֆ-ի ուղեգիր ստացած լատինամերիկյան թիմի մարզիչ՝ Պինտոն, հրավորություն կտա իր հիմնական ֆուտբոլիստներին մի փոքր հանգստանալու: Ռոյ Հոջսոնի սաները հերթական անգամ չարդարեցրեցին ողջ Անգլիայի հույսերը: Եվ Ռոյ Հոջսոնը թիմի հիմնական կազմում  փոփոխություններ է կատարել. Նախորդ խաղի  համեմատությամբ, իրենց տեղերը կպահպանեն կենտրոնական պաշտպան Գարի Կեհիլը և Դենիել Ստարիջը: Կկարողանա՞ն արդյոք անգլիացի ֆուտբոլիստները խուսափել տապալումից և անել այն, ինչ երեկ արեցին Իսպանիայի ֆուտբոլիստները: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳՆ գրեթե 17 հազար միլիցիոներներ հեռացվել են համակարգից’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ2. Ս.Սարգսյան. Մեր թիմը 3 անգամ դարձել է շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն ‘