‘Եվս մի հացադուլավոր թեկնածու կավելանա’

1172

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը գալիք նախագահական ընտրություններում ծրագրային պայքարն անիմաստ է համարում: «Մրցակցությունն անիմաստ է, իսկ նա ով ծրագիր և դրույթներ է ներկայացնում՝ ծիծաղելի է: Այս ընտրությունները չեն կարող լինել լեգիտիմ, իսկ նա ով մնում է ընտրացուցակներում, լեգիտիմացնում է իշխանություններին: Նրանք, ովքեր կհանեն թեկնածությունը կնշանակի, որ անկախ էին: Իսկ այն թեկնածուներիը, ովքեր դեկորացիայի մաս էին, խիստ ճնշումների են ենթարկվելու »,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արամ Հարությունյանը:

Նախագահի թեկնածուն երկու ծրագիր ունի՝ մինիմում և մաքսիմում:

«Մինիմում ծրագիրն այն է, որ բոլոր թեկնածուները դուրս գան ընտրապայքարից և Սերժ Սարգսյանին թողնեն միայնակ:

Ես փետրվարի 8-ին՝ ժամը 5-ին, կհանեմ իմ թեկնածությունը: Ամսի 7-ից՝ ժամը 5-ից նստելու եմ հացադուլի ԿԸՀ-ի դիմաց և պահանջելու եմ, որ բոլորը հանեն թեկնածությունը»,- հայտարարեց Արամ Հարությունյանը:

Նա նաև ներկայացրեց օր մաքսիմում ծրագիրը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը ևս հանում է իր թեկնածությունը և գնում հանգստի: «Ես ուզում եմ, որ Հայատսանի չորրորդ նախագահը մնա Հայաստանում»,- նկատեց նախագահի թեկնածուն:

Ըստ նրա՝ Հայստանում որևէ մեկը իրավիճակը հստակ չի գնահատում: Ընտրություններին մասնակցելու Արամ Հարությունյանի նպատակն այն էր, որ ինքը ասի այն, ինչ բոլորը գիտեն, բայց չեն բարձրաձայնում: «Ես առաջադրվել եմ, որ բարձրաձայնեմ ստեղծված իրավիճակի մասին և տամ լուծումներ: Իսկ լուծումը այն է, որ Սերժ Սարգսյանին թողնենք միայնակ»,- եզրափակեց նախագահի թեկնածուն:

Նախորդ հոդվածը‘Էրվին Լ`Ամի – Լեւոն Արոնյան. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Զոյա Թադևոսյան. Իրերը կոչենք իրենց անուններով. հայերն արտաքսվում են Ռուսաստան’