Եվս մի հետին թվով կառուցողական․ ՉԻ

1160

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե դեռ մինչև 44-օրյա պատերազմը ինքը, որպես մադրիդյան փաստաթղթի հեղինակ, պատրաստ էր «Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնել և հուշել, որ մի քանի զիջում անի՝ հասնելով Արցախի խնդրի հայանպաստ լուծման», բայց նա որոշել է գնալ այլ ճանապարհով։

Հետին թվով կառուցողականությունը, իհարկե, գնահատելի է, բայց հետաքրքիր է՝ տասը տարի որպես ՀՀ արտգործնախարար պաշտոնավարած և «Քոչարյանի կողքը կանգնած» Օսկանյանը քանի՞ անգամ է նրան հուշել, որ «մի քանի զիջում անի՝ հասնելով Արցախի խնդրի հայանպաստ լուծման»։ Եթե հուշել է, բայց Քոչարյանը բանի տեղ չի դրել, ուրեմն էլ ինքն ինչո՞ւ էր շարունակում պաշտոնավարել որպես արտգործնախարար։ Իսկ եթե չի հուշել, որովհետև համարում է, որ այն ժամանակ «մի քանի զիջման» կարիք չկար, իսկ հետագայում արդեն կար, նշանակում է՝ ժամանակը հայկական կողմի օգտին չէր աշխատում։ Ու էլի նույն հարցը տանք՝ բա ինքն ինչո՞ւ էր դա հասկանալով՝ որպես արտգործնախարար աշխատում մի նախագահի մոտ, որի հիմնական քաղաքականությունը ժամանակ ձգելն էր։ Եվ ընդհանրապես՝ գուցե հրապարակային ելույթներ ունենալուց առաջ նախ արժե ընդունե՞լ սեփական սխալները։

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըԳուանտանամոյում ԱՄՆ-ի ռազմակայանի բացման 120-ամյակը
Հաջորդ հոդվածըՍերխիո Ռամոսն ավարտեց կարիերան Իսպանիայի հավաքականում