‘Եվս մի ձերբակալություն Ադրբեջանում՝ «հայկական գործով»’

1685

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները բացահայտել են փաստեր հայկական հատուկ ծառայությունների հետ  իրավապաշտպան Ինթիհամ Ալիևի  համագործակցության վերաբերյալ: Տեղեկատվության աղբյուրը հաղորդել է, որ իրավապահ մարմինները պատրաստվում են նրան մեղադրանք ներկայացնել Յունուս ամուսինների «հայկական գործով»:

Քիչ ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ «Իրավական կրթության ընկերություն» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ինթիհամ Ալիևը ձերբակալվել է: Ըստ տեղեկատվության՝ նրա ձերբակալությունն առնչվում է «Լեյլա Յունուսի հայկական գործին»: 

Նախորդ հոդվածը‘Տյումենի մարզում դատում են Հայաստանի քաղաքացիների՝ սահմանն ապօրինի հատելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը գնդակոծվել է Գազայից՝ զինադադարի ավարտից երեք ժամ առաջ’