‘Եվրախորհրդարանը ազատականացրել է Մոլդովայի հետ վիզային ռեժիմը’

832

Փետրվարի 27-ին Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկել են Մոլդովայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման օգտին: Հարցի շուրջ վերջնական որոշում կկայացվի այս տարվա ապրիլին ԵՄ Խորհրդի կողմից:

Մոլդովայում այս լուրը մեծ խանդավառությամբ են ընդունել, տեղեկացնում է Deutsche Welle-ն: Տուրիստական ընկերության ներկայացուցիչ Նատալյա Տումբան գերմանական գործակալության հետ զրույցում նշել է, որ վիզային ռեժիմի դյուրացումը Մոլդովայի բիզնեսի համար հսկայական դրական նշանակություն կունենա: «Ես վստահ եմ, որ ավելի շատ մարդիկ կուզենան մեկնել Եվրոպա, սրանից առաջ շատերը վախենում էին, որ իրենց մուտքն այնտեղ արգելված է», — ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Տնտեսագետ. Գազի սակագների բարձրացումն էապես նվազեցրել է հայկական ապրանքների մրցունակությունը’
Հաջորդ հոդվածը‘Յացենյուկը Ուկրաինայի նոր վարչապետ’