‘Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը’

1116

Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կոչ է անում Եվրամիության անդամ բոլոր պետություններին ընդունել Հայոց ցեղասպանությունը՝ խրախուսելով ԵՄ ինստիտուտներին նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին ասված է Եվրախորհրդարանի մարտի 12-ին ընդունած մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013թ. զեկույցում:

Փաստաթղթի ընդունումը ողջունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը: Վերջինիս ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան, ինչպես աված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում, նշել է, որ «երկարատև ընդմիջումից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կրկին հավաստիացնում, որ ցեղասպանությունները և դրանց ժխտումը պետք է դիտարկել մարդու իրավունքների շրջանակում»:

Զեկույցը մարդու իրավունքների խնդիրը դիտարկել է  է ԵՄ գործընկերների հետ հարաբերությունների համատեքստում:

«Գործնականում սա նշանակում է, որ Եվրախորհրդարանը չի ցանկանում, որպեսզի երրորդ երկրների հետ գործ ունենալիս ԵՄ-ն զիջի մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության վերաբերյալ իր դիրքորոշումները,- մեկնաբանում է Լորենցո Օչոան:

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Կոնգրեսը Բաղրամյան 26-ից որեւէ քննարկման հրավեր չի ստացել’
Հաջորդ հոդվածը‘Նեմցովի գործով հարցաքննվել է իրավապաշտպանը’