‘Եվրախորհրդարանը կոչ է անում Ռուսաստանին` հարգել նախկին խորհրդային երկրների ազատ ընտրության իրավունքը’

1035

«Ռուսաստանը պետք է հարգի Եվրոպայի «Արևելյան հարևանության» երկրների ընտրությունը և իրավունքը ԵՄ-ի հետ համագործակցության ճանապարհն ընտրելու հարցում »,- ասվում է հինգշաբթի օրը Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում:  Ռուսատանը պետք է խուսափի այնպիսի ճնշումներ գործադրելուց, ինչպես վերջերս   Ուկրաինայի և Մոլդովայի դեմ կիրառվող՝ ապրանքների իրացման դեմ պատժամիջոցները, ինչպես նաև դադարեցնի Հայաստանին ուղղված սպառնալիքները՝ կասեցնելով Եվրամիության հետ նրանց կապեր հաստատելու գործընթացը:

Բանաձևը մերժում է այն գաղափարը, որ ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունը Արևելյան գործընկերության երկրների հետ կարող են համարվել «Զրոյական ելքով խաղ»:  Եվրախորհրդարանը կոչ է անում հարգել պետությունների անկախությունը, ինքնիշխանությունը և չմիջամտել նրանց ներքին գործերին, ինչպես պահանջում է միջազգային օրենքը: Արևելյան գործընկերության երկրներն իրավունք ունեն «կառուցել հարաբերություններ գործընկերների հետ իրենց սեփական ընտրությամբ»:

Եվրախորհրդարանը նշել է նաև, որ Ռուսաստանը տարածաշրջանի աշխարհագրական և տնտեսական հակամարտություններն իր շահերին համապատասխան օգտագործելու փոխարեն՝ պետք է  համագործակցի և նպաստի տարածաշրջանի տնտեսական և քաղաքական կայունության հաստատմանը: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ կառավարության նիստում հաստատվել են մի շարք նախագծեր ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը հանդիպել է Յուրգեն Կլիմկեին’