‘Եվրախորհրդարանը կքննարկի Ուկրաինայում ձեւավորված ճգնաժամային իրավիճակը’

834

Փետրվարի 24-ից 27-ը կայանալիք Եվրախորհրդարանի հերթական նիստի ժամանակ առաջնահերթ կքննարկվի Ուկրաինայում ձեւավորված ճգնաժամային իրավիճակը: 

Քննարկման թեման կլինի փետրվարի 20-ին Եվրամիության խորհրդի կողմից հրապարակված պատժամիջոցները, ինչպես նաեւ դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված կլինեն Ուկրաինայում բախումների դադարեցման ուղղությամբ: Բանավեճերը տեղի կունենան չորեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, իսկ հինգշաբթի օրը քվեարկության կդրվի ընդունված բանաձը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Անվտանգության ծառայությունը տեղեկություն չունի Յանուկովիչի ձերբակալման մասին’