‘Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել Տիմոշենկոյին դադարեցնել հացադուլը’

813

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կոչ է արել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին դադարեցնել հացադուլը, որը նա սկսել էր երկուշաբթի օրը՝ ի համերաշխություն եվրոմայդանի,  այսօր հայտնել է «Բատկիվշչինայի» մամլո ծառայությունը: Մամլո ծառայությունը նաև տեղեկացրել է, որ Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում Շուլցը Տիմոշենկոյի դստերն է փոխանցել նամակ, որում, մասնավորապես, նշվում է. «Եվրոպական խորհրդարանը խորապես ցավում է, որ Ուկրաինան միակողմանիորեն կասեցրեց ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Ես գիտեմ, որ Համաձայնագիրը ձեր նպատակն էր: Ես անկեղծ հիացմունքս եմ հայտնում, որ դուք չդադարեցրիք և հիմա էլ չեք դադարեցնում պայքարը հանուն այդ Համաձայնագրի»: Շուլցը նշել է, որ Եվրախորհրդարանի Կոքս-Կվասնևսկու առաքելությունը մեծ աշխատանք է կատարել, որպեսզի հաղթահարի խոչընդոտները Համաձայանագրի ստորագրման ճանապարհին, սակայն չնայած առաքելության գործադրած ջանքերին՝ քաղաքական նկատառումներով արդարադատության հարցը մնացել է չլուծված: «Որպես Եվրոպական խորհրդարանի նախագահ՝ ես ձեզ խսք եմ տալիս, որ հավատարիմ եմ մնալու այդ առաքելության իրականացմանը»,- Interfax-ի փոխանցմամբ՝ իր նամակում ընդգծել է Մարտին Շուլցը: 

Նախորդ հոդվածը‘Էկոնոմիկայի նախարարի սենսացիոն հայտարարությունը՝ Հայաստանը դեռ չի հաշվարկել ՄՄ-ի անդամակցման հետ կապված ռիսկերը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան գործարք է կնքել Իրաքի քրդերի հետ’