‘Եվրախորհրդարանի նախագահը մտադիր է բացահայտել Վրաստանի ձերբակալությունների իրական պատճառները ‘

917

Եվրախորհրդարանը պետք է պարզի վերջին շրջանում Վրաստանի նախկին նախարարների ձերբակալությունների պատճառները, Բիձինա Իվանիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը:

«Իմ երկրում՝ Գերմանիայում, նախկին նախարարներին չեն ձերբակալում: Ես առայժմ ձեռնպահ կմնամ Վրաստանի ձերբակալությունների շուրջ գնահատականներ տալուց, քանի որ մտադիր եմ մանրակրկիտ կերպով ուսումնասիրել իրավիճակը: Իմ օգնականները արդեն համապատասխան հանձնարարություններ են ստացել: Ես կներկայացնեմ իմ հայտարարությունն այն բանից հետո, երբ նրանք ինձ հաշվետվություն ներկայացնեն»,- ասել է Շուլցը: 

Նախորդ հոդվածը‘Տոնի Բրեքստոնը հանդես կգա Բաքվում ‘
Հաջորդ հոդվածը‘Պանիր արտադրող 17 ընկերությունների նկատմամբ կիրառված արգելանքը հանված է ‘