‘Եվրախորհրդարանն առաջարկել է բարելավել հարաբերությունները Բելառուսի հետ’

816

Այսօր Ստրասբուրգում կայացել է Եվրախորհրդարանի լիագումար նիստը, որտեղ քննարկվել է նաև Բելառուսի հետ հարաբերությունները բարելավելու հարցը, փոխանցում է РИА Новости-ն: Փաստաթղթում ասվում է,  թե ԵԽ-ն պնդում է, որ պահպանվեն պատժամիջոցները բելառուսական այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր, ըստ ԵՄ-ի՝  պատասխանատու են մարդու իրավունքների  և ժողովրդավարական ընտրական նորմերի խախտումների համար: Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության  հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, նախօրեին ելույթ ունենալով ԵԽ-ում, հայտարարել է, որ Բելառուսի հետ հարաբերությունները «մեռած կետից» դուրս բերելու համար անհրաժեշտ է, որպեսզի Մինսկը կատարի Բրյուսելի պահանջները: «Եվրամիությունը ուժի մեջ է թողնում Բելառուսին արված առաջարկը (ԵՄ-ի հետ մերձեցման), բայց դրա համար պայմաններ կան. պետք է ազատ արձակվեն և ռեաբիլիտացվեն բոլոր քաղաքական բանտարկյալները, բարելավվի մարդու իրավունքների վիճակը: Գնդակը բելառուսական կողմում է»,-ասել է Ֆյուլեն: Եվրահանձնակատարի խոսքերով՝ հենց որ Մինսկը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի, կողմերը կարող են վերսկսել աշխատանքը՝ ժամանակավոր համատեղ պլանի շրջանակներում, որը ճանապարհ կբացի ԵՄ «Արևելյան գործընկերության» նախագծին Բելառուսի լիարժեք մասնակցության համար»,- նշել է Ֆյուլեն:

Նախորդ հոդվածը‘«Պանարմենիան փաբլիշինգ հաուսը» Անի Քոչարից խլել է «Ես Yes!» ամսագիրը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ կառավարության նիստում հաստատվել են մի շարք նախագծեր ‘