‘Եվրախորհրդարանն իր օրակարգում է պահում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը’

798

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը մնում է Եվրախորհրդարանի օրակարգում, հայտարարել է Եվրախորհրդարանի անդամ Քրիստինա Օյուլանդը: «Պետք է ասեմ, որ Եվրամիության, նախագահների կամ Քեթրի Էշթոնի մակարդակով, եթե բարձրացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, նրանք բոլորը հիշեցնում են ընդունված բանաձևերի մասին: Այնուամենայնիվ, ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես և մերձդնեստրյանը, նաև Վրաստանի խնդիրները Օսիայի և Աբխազիայի հետ՝ սառեցված հակամարտություններ են և մնում են Եվրամիության օրակարգում»,- հայտարարել է Օյուլանդը «Интерфакс-Азербайджан»-ին տված հարցազրույցում:

Այդ հակամարտության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած վերջին փաստաթուղթը Օյուլանդն անվանել է մեկ քայլ առաջընթաց: «Ղարաբաղյան հարցը մշտապես քննարկվում է Եվրախորհրդարանում, և ընդունված վերջին փաստաթղթում Եվրախորհրդարանը պաշտպանել է ՄԱԿ-ի բոլոր բանաձևերը, որոնցում խոսվում է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին: Դա մեծ առաջընթաց քայլ է Եվրախորհրդարանի մանդատի վերջին 4,5 տարիների համար»,- Interfax.az-ի փոխանցմամբ՝  ընդգծել է Օյուլանդը:  

Նախորդ հոդվածը‘Վաչե Գաբրիելյանը «Հայռուսգազարդի» պարտքից տեղյակ չի եղել’
Հաջորդ հոդվածը‘ԳԴՀ ԱԳՆ. ԵՄ-ն չի միջամտում Ուկրաինայի դեպքերին, այլ համերաշխություն է արտահայտում’