‘Եվրահանձնաժողովը սառեցրել է ՌԴ-ի հետ առանց վիզային ռեժիմի կիրառումը ‘

856

Բրյուսելը պատրաստ չէ քննարկել Ռուսաստանի քաղաքացիներ համար վիզաների վերացման հարցը, քանի որ Ռուսաստանը մինչև վերջ չի կատարել այդ ուղղությամբ երկկողմ քայլերի ցանկը: Այս մասին նշվում է Եվրաահանձնաժողովի զեկույցում, որն այսօր հրապարակվել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգադուս Ուշացկասի կողմից, հայտնում է vesti.ru կայքը: Այդ զեկույցին Մոսկվայում սպասում էին, բայց ոչ ոք չէր մտածում, որ Եվրահանձնաժողովը կկազմի բացասական եզրակացություն: Ավելին, ելույթի հրապարակումից մի քանի ժամ առաջ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ակնարկել էր, որ Բրյուսելից դրական եզրակացության են սպասում: «Հենց այսօր մենք սպասում ենք կատարված երկկողմ քայլերի ցանկի վերաբերյալ Եվրահաձնաժողովի զեկույցին: Մենք մեր զեկույցն արդեն ներկայացրել ենք, այն դրական է: Ակնկալում ենք, որ Եվրամիության զեկույցը ևս կունենա նման նշանակություն: Եթե դա տեղի ունենա, ապա փոխադարձության սկզբունքը կգերակայի և մենք կարող ենք սկսել առանց վիզաների ռեժիմի համաձայնագրի պատրասումը»,- հայտարարել է Լավրովը: Սակայն բրյուսելյան փաստաթղթի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ այդ համաձայնագրի ընդունումը հետաձգվում է անորոշ ժամանակով: Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն իր զարմանքն ու անհամաձայնությունն է արտահայտել Բրյուսելում հրապարակված փաստաթղթի հետ կապված: 

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի ԱԳ նախարար. «Ռուսաստանն օգտվեց Ուկրաինայի աղքատ վիճակից»’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’