‘Եվրահանձնաժողովի նախագահը ԵՄ բանակ ստեղծելու կողմնակից է’

952

Եվրամիությանն անհրաժեշտ է ստեղծել սեփական բանակը՝ որպես Եվրոպայի շահերը պաշտպանող գործիք: Գերմանական Well am Sonntag թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ  Յունկերը:

«Ընդհանուր եվրոպական բանակը աշխարհին ցույց կտա, որ ԵՄ անդամ-պետությունների միջև այլևս պատերազմ չի լինի: Նման բանակը մեզ կօգնի իրականացնել ընդհանուր արտաքին քաղաքականություն և անվտանգության քաղաքականություն, գիտակցել Եվրոպայի պատասխանատվությունն աշխարհում»,- ասել է նա:

Սեփական բանակն ունենալով՝ ԵՄ-ն կարող է արձագանքել միության անդամ-պետություններին սպառնացող վտանգի դեպքում, համոզված է Յունկերը: «ԵՄ բանակն անհրաժեշտ է ոչ թե այն միանգամից գործի դնելու համար, այլ Ռուսաստանին ցույց տալու, որ մենք լրջորեն ենք վերաբերվում Եվրամիության արժեքների պաշտպանությանը»,- հավելել է ԵՀ նախագահը, որի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն դրա համար հարմար կառույց չէ: «ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամներն են Եվրամիության անդամ: Եւ խոսքն այստեղ մրցակցությանը (Հյուսիսատլանտյան դաշինքի հետ) չի վերաբերում, այլ Եվրոպան ավելի ուժեղ դարձնելու մասին է»,- շեշտել է Յունկերը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Աֆրիկյան երկրները գրոհ են ձեռնարկել «Բոկո հարամի» դեմ’
Հաջորդ հոդվածը‘Նյու Յորքում Մարտի 8-ը նշվել է կանանց իրավահավասարությանը նվիրված բազմամարդ երթով’