‘Եվրահանձնաժողովի նոր նախագահ կարող է դառնալ Ժան-Կլոդ Յունկերը’

1223

Մոտ ժամանակներս Ժան-Կլոդ Յունկերը կարող է դառնալ Եվրահանձնաժողովի նախագահ: Այդ հարցը եվրոպական երկրների առաջնորդները կլուծեն այսօր ԵՄ գագաթնաժողովի ընթացքում:

Եվրոպական պահպանողականների թեկնածուն, որին սատարում է Անգելա Մերկելը, Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ և Եվրախմբի ղեկավար Յունկերը Ժոզե Մանուել Բարոզուի պաշտոնի հիմնական թեկնածուն է: «Ես դեռ չեմ ստանձնել այդ պաշտոնը, սակայն եթե առողջ բանականությունը հաղթի, դա տեղի կունենա արդեն այս շաբաթվա վերջին: Բայց երևում է՝ ոչ բոլորն են ընդունակ այդպես մտածել, ուստի ստիպված ենք սպասել»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածուն:

Յունկերի թեկնածությանը, ըստ էության, համաձայն են եվրոպական բոլոր առաջնորդները՝ բացի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնից: Վերջինս նույնիսկ սպառնացել է, որ եթե Յունկերն ընտրվի, Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից: «Ես դեմ եմ Յունկերի թեկնածությանը: Ըստ իս՝ դա սխալ մոտեցում է, և այն չի աշխատի: Եւ ես կանեմ այն, ինչ ավելի վաղ խոստացել եմ. ես հանրաքվե կանցկացնեմ, բանակցություններ կանցկացնեմ, և բրիտանացիները որոշում կկայացնեն»: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Փաստաբանների պալատը մերժել է Արտակ Կարապետյանի բողոքը. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ. Մարգվելաշվիլին մերժել է Սերժ Սարգսյանին’