Եվրահանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել

566

Եվրահանձնաժողովն առաջարկել է հակառուսաստանյան պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում  սահմափակող միջոցառումներ ներառել Մոսկովյան և Համայն Ռուսիո պատրարք Կիրիլի դեմ, հաղորդել է Politico պարբերականը։

Բացի այդ, Politico-ի տվյալներով՝ առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ բարձրագույն սպայակազմի և այլ անձանց դեմ, որոնք, ԵՄ-ի կարծիքով, կապ ունեն Բուչայի դեպքերի հետ։

Եվրահանձնաժողովը նաև անհրաժեշտ է համարում արգելել աուդիտորական, խորհրդատվական և փիառ ծառայություններ ցուցաբերել ռուսաստանյան ընկերություններին Եվրոպայում։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուսուլա ֆոն դեր Լյայենը առաջարկել է արգելել ռուսաստանյան ամբողջ նավթի ներկրումը ԵՄ։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԲորիս Ջոնսոնն սպասում է Ուկրաինայի հաղթանակին
Հաջորդ հոդվածըԵՄ-ն կոչ է անում զերծ մնալ Մերձդնեստրում իրավիճակի սրացումից