‘Եվրամիությանը այսօր Խաղաղության Նոբելյան մրցանակ կշնորհվի’

873

Խաղաղության Նոբելյան մրցանակի պատմության մեջ առաջին անգամ այն ստանում է ոչ թե կոնկրետ մարդ, այլ հաստատություն:

«70 տարվա ընթացքում Գերմանիան և Ֆրանսիան 3 անգամ պատերազմել են: Այսօր այս երկրների միջև պատերազմն աներևակայելի է: Սա վառ ապացույցն է այն բանի, թե մեծ ջանքերի և համագործակցության միջոցով պատմական թշնամիներն ինչպես են դառնում մտերիմ գործընկերներ», — ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում:

Խաղաղության մրցանակ շնորհող հանձնաժողովը մրցանակակրին ընտրելիս կարևորել

է նաև ԵՄ ջանքերը Հունաստանում, Իսպանիայում և Պորտուգալիայում ժողովրդավարության կայացման, Բալկաններում խաղաղության հաստատմանը նպաստելու և էթնիկ հակամարտությունների լուծման հարցում:

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի խոսքով` այս մրցանակը թույլ է տալիս մտածել, որ ԵՄ-ն աշխարհում խաղաղություն ստեղծող ամենամեծ մարմինն է: Թեև թերահավատները հիշեցնում են, որ այժմ ԵՄ-ն իր պատմության մեջ ամենածանր տնտեսական ճգնաժամն է ապրում:

Օսլոյում են այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Հետաքրքրական է, որ ԵՄ տնտեսական ճգնաժամի այս օրերին 1,2 մլն դոլար արժողությամբ Խաղաղության Նոբելյան մրցանակը այսօր հանձնվում է ճգնաժամից հեռու, նավթով հարուստ Նորվեգիայում, որի ժողովուրդը 2 անգամ հանրաքվեով դեմ է քվեարկել Եվրամիությանը միանալուն:

Քննադատներն ասում են, որ մրցանակը մարդու փոխարեն Եվրամիությանը հանձնելու միտքը ծիծաղելի է և անարդար, այն վտանգում է Խաղաղության Նոբելյան մրցանակի կարևորությունն ու դեմ է Ալֆրեդ Նոբելի գաղափարին:

Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյն էլ ասում է, որ սա կօգնի ընկալել Եվրամիությունը որպես հույսի խորհրդանիշ․ միասին ճգնաժամ հաղթահարելն ավելի դյուրին է:

Եվ չնայած քննադատներին՝ Եվրամիությանը Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու կողմնակիցները հիշեցնում են` իր 60 տարվա պատմության ընթացքում ԵՄ-ն ընդլայնվել է մինչև 27 երկիր և ազգություն ներկայացնող, 500 մլն բնակչությամբ բլոկի, որին միանալուն անհամբերությամբ սպասում են անգամ տնտեսական ճգնաժամի ծանր պայմաններում:

Աղբյուրը

Նախորդ հոդվածը‘ՀՀ նախագահի թեկնածուների գրանցումը կսկսվի հունվարի 4-ին’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ Վեդի քաղաքից 24 կմ դեպի հարավ-արևելք’