Եվրամիությունը Բաքվին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

317

ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպությունները Եվրամիության պատվիրակությունը տարածել է հայտարարություն, որտեղ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ու բոլոր պատասխանատուներին երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ենթարկվել Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։

«Եվրամիությունը շարունակում է մտահոգված լինել, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական խախտումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վրա, ներառյալ առողջության, կրթության և սննդի իրավունքների:

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին երաշխավորել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և պահպանել միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը։ ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել մասնակցել երկխոսությանը, այդ թվում ՝ երկրների ղեկավարների մակարդակով։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ խաղաղ գործընթացի շարունակման»,- ասված է հայտարարության մեջ։

Նախորդ հոդվածըՆիկոլ Փաշինյանի անկեղծության նոր «նշաձողը». ՉԻ
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Բավարիան» երկրորդ խաղում էլ հաղթեց ՊՍԺ-ին եւ 1/4 եզրափակիչում է (տեսանյութ)