Եվրամիությունը դադարեցրել է ռուսաստանյան ածուխի գնումը

244

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը Ուկրաինա ներխուժման կապակցությամբ ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների շրջանակներում օգոստոսի 10-ին դադարեցնում են ռուսաստանյան ածուխի ներկրումը։

Ինչպես ավելի վաղ նշել են Լոնդոնում և Բրյուսելում, այդ սահմանափակումները նպատակ ունեն «վնաս հասցնելու» Ռուսաստանի տնտեսությանը։ Ընդ որում, Մեծ Բրիտանիան ինքը ստիպված է եղել չափազանց լուրջ միջոցների դիմել՝ հաշվի առնելով, որ այդ երկիրը նշանակալիորեն կախում ուներ ռուսաստանյան ածուխի ներկրումից։

Բացի այդ, Ռուսաստանը Եվրամիության երկրներին ածուխի խոշորագույն մատակարարների շարքում է։ ՌԴ էներգետիկայի նախարարության տվյալներով՝ 2021 թ․ Ռուսաստանը ԵՄ երկրներին մատակարարել է 48,7 մլն տոննա ածուխ կամ այդ հումքի ընդհանուր ծավալի 21,8 %-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍերենա Ուիլյամսը US Open-ից հետո կավարտի կարիերան
Հաջորդ հոդվածըԺոզե Մոուրինյոն դիմել է ուկրաինացիներին