‘Եվրամիությունը Վրաստանին 670 միլիոն եվրո օգնություն կտրամադրի ‘

945

Եվրևամիությունը հայտարարել է Վրաստանին որպես ֆինանսական օժանդակություն 670 միլիոմ եվրո տրամադրել: Այդ մասին հայտարարել է Թբիլիսիում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Դմիտրովը:

Նա հայտնել է, որ գումարի մի մասը կտրամադրվի Վրաստանի պետբյուջեին, մի մասը՝ կտրվի երկրում մի շարք նոր ծրագրերի իրագործման նպատակով: «Նովոստի- Գրուզիայի» փոխանցմամբ, գոյություն ունի 21014-2020թթ. ԵՄ- Վրաստան համագործակցության նոր,   կոնկրետ պլան

Դեսպանը նշել է, թե ընդունում է Վրաստանի եվրաինտեգրացիայի ձգտումը, եւ հույս է հայտնել, թե վրացական նոր իշխանությունները կշարունակեն այդ «դժվարին ուղին»:

«Ուժի մեջ են մեր ուղերձներն առ այն, որ եթե Վրաստանը շարունակի առաջ շարժվել ժողովրդավարական ուղով, ինտեգրացիայի ճանապարհին նա առավել մեծ հաջողություններ կգրանցի», — նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով վրացական հասարակությանը՝ մրցակցային ընտրություններ կազմակերպելու համար:

 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Գնալու ենք մինչեւ վերջ’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Բոլորս էլ մարդ ենք’