‘Եվրամիությունը քննադատել է Պաղեստինի գործողությունները ‘

821

Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը խիստ քննադատության է ենթարկել պաղեստինցի զինյալների կողմից Իսրայելի նկատմամբ իրականացված ռմբակոծությունները՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել դրանք, հայտնում է РИА Новости-ն:

«Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իր բնակչությանը նման տիպի հարձակումներից: Անհրաժեշտ է կանխել հակամարտության հետագա սրումը և նոր մարդկային զոհերը: Հարկավոր է Մերձավոր Արևելքի հակամարտությունը հանգուցալուծելու նոր ճանապարհներ փնտրել, որպեսզի տարածաշրջանի միլիոնավոր բնակիչները վերջապես կարողանան խաղաղության և անվտանգության պայմաններում ապրել»,- հայտարարել է Քեթրին Էշթոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Եգիպտոսի նախագահի աշխատակազմի հետ իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ իր ունեցած քննարկումներից հետո:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն խմբակցության ողջ կազմով միացավ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Մենք ողջունում ենք Հայաստանի առաջընթացն այս ոլորտում (Տեսանյութ)’