‘Եվրամիությունում քննարկում են Ռուսաստանին ՖԻՖԱ-ից ու ՈւԵՖԱ-ից հեռացնելու հարցը’

1044

Ռուսաստանի նկատմամբ  Եվրամիության նոր պատժամիջոցները կարող են վերաբերել ոչ միայն տնտեսությանն ու ֆինանսական հատվածին, այլեւ սպորտին ու մշակույթին: Այս մասին այսօր տեղեկացրել է չեխական CTK գործակալությունը՝ հղում անելով Բրյուսելից Չեխիայի կառավարության ստացած պատժամիջոցների նախագծին:

Մասնավորապես, այդ նախագծում նշվում է, որ ԵՄ անդամ պետությունները քնարկել են Ռուսաստանի անդամակցությունը մի շարք սպորտային կառուցներին:

«Ադ դեպքում Ռուսաստանը չի կարողանա մասնակցել ֆոտբոլի աշխարհի առաջնությանը կամ ՈւԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող մրցաշարերին, մասնավորապես, մայրցամաքի առաջնության որակավորման փուլին եւ Չեմպիոնների լիգային», — ասվում է CTK հաղորդագրությունում:  

Նախորդ հոդվածը‘Լատվիա – Հայաստան խաղը կցուցադրի «Արմենիան»’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ կփոխարինի Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնում’