‘ Եվրասիական տնտեսական միության երկրների ֆուտբոլիստները Ռուսաստանում կշարունակեն համարվել լեգեոներ’

867

Եվրասիական տնտեսական միության երկրների ֆուտբոլիստները Ռուսաստանում կշարունակեն համարվել լեգեոներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:

«Լեգեոներ է համարվում նա, ով հնարավորություն չունի խաղալ Ազգային հավաքականում: Մեզ սպորտում պետք է մեր մոդելը:  Սա չի նշանակի, թե պետությունը միջամտում է ֆեդերացիայի գործերին: Մենք միայն կարգավորում ենք մեր շուկան»,- Մուտկոյի խոսքերն է հաղորդում  ИТАР-ТАСС գործակալությունը:

Մուտկոն նաեւ առաջարկ կներկայացնի Ռուսաստանի պետական դումա առաջին լիգայի խնդիրների հետ կաված: Ըստ նրա առաջարկի՝ Ռուսաստանի ՖՆԼ-ում իրավունք չեն ունենա հանդես գալ լեգեոներներ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը չի կարող շարունակել հանդես գալ «Վոլգայում»:

Կփոխվի նաև լեգոներների քանակը Ռուսաստանի ՊԼ թիմերում: ՌՖՄ դեռ դեկտեմբերին որոշել էր, որ թիմերում կարող են լինել 10 լեգեոներ: Բայց սպորտի նախարարը դեմ է այդ որոշմանը և այս առնչությամբ իր առաջարկները կներկայացնի:

Այս նախագծերը Մուտկոն առաջիկայում կներկայացնի կառավարության քննարկմանը, իսկ հետո կտրվի դումայի քննարկմանն ու հաստատմանը:

 

Նախորդ հոդվածը‘Դավիդ Դե Խեա. « Վիկտորն այստեղ՝ Մանչեսթրում է մարզվում, բայց նա դեռ 100 տոկոսով չի վերականգնվել վնասվածքից»’
Հաջորդ հոդվածը‘Թոմ դե-Վաալ. Օբաման հազիվ թե այցելի Երևան’