‘«Եվրատեսիլ-2013»-ում Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը’

1097

«Եվրատեսլի 2013»-ում Հայաստանը կներկայացնի «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը: Այդ մասին, ըստ  PanARMENIAN.Net-ի, հայտարարվեց Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» ուղիղ եթերում:

Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ հենց «Դորիանս»-ի մեներգիչն է ներկայացնելու մեր երկիրը, սակայն Սուջյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր լուրը:

Նշենք, որ հայաստանյան ներկայացուցչին ներքին ընտրությամբ ընտրել է Հանրային հեռուստաընկերության հատուկ հանձնաժողովը: «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը՝ Շվեդիայի Մալմո քաղաքում:

Նախորդ հոդվածը‘Հույսի ճգնաժամ է’
Հաջորդ հոդվածը‘Օրվա լոդրը ‘