‘«Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանի երգը կներկայացվի նոր վերնագրով’

1157

Վիեննայում երեկ՝ մարտի 16-ին, կայացել է «Եվրատեսիլ 2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկների, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչները:

«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայաստանը ներկայացնող երգը կներկայանա նոր վերնագրի ներքո Face The Shadow («Առերեսվի՛ր ստվերին»): Մինչև այդ Հայաստանի երգը կոչվում էր Don’t Deny («Մի ժխտիր»):

Այս փոփոխության նպատակը քաղաքական շահարկումից խուսափելն է: Genealogy խմբի երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել էր մարտի 12-ին:

Նախորդ հոդվածը‘Դավիդ Վիլյա. «Սա իմ երազած նորամուտն էր» ‘
Հաջորդ հոդվածը‘Ռամոս. «Դժվար է Ռոնալդու լինել»’