‘Եվրոպական ակումբները դեմ են արտահայտվել Պլատինիի գաղափարին’

822

Եվրոպական ակումբների ասոցիացիան հայտարարել է հարցման արդյունքների մասին, համաձայն որոնց՝ հարցման մասնակիցների 92%-ը հանդես է եկել եվրոգավաթների ներկայիս ձեւաչափի պահպանման օգտին, երբ Չեմպիոնների լիգան եւ Եվրոպայի լիգան իրարից առանձին են գործում:

87 ակումբների շրջանում կատարված հարցման համաձայն, ակումբների 87 տոկոսը հայտարարել է, որ «գոհ է», կամ «շատ գոհ է» ներկա ձեւաչափից: Սակայն ասոցիացիան առաջարկել է Եվրոպայի լիգայի հաղթողին թույլատրել մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարին: Այդ գաղափարի օգտին քվեարկել է 61%-ը:

Հիշեցնենք, որ եվրոգավաթների մեկ միասնական մրցաշար անցկացնելու գաղափարը առաջարկել էր ՈւԵՖԱ-ի ներկայիս նախագահ Միշել Պլատինին:

Նախորդ հոդվածը‘Նավթի գներն աճում են Իրանի շուրջ լարվածության աճին զուգահեռ’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հերթական զեկույցը. Ս. Սարգսյանի օգտին վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերը բազմաթիվ են’