‘Եվրոպական առաջնություններում պայքարը շարունակվում է (տեսանյութ)’

973

Երեկ եվրոպական առաջնությունների ժամանակացույցը հարուստ էր դիտարժան ու հետաքրքրական հադիպումներով: Ներկայացնում ենք դրանցից առավել առանցքայինների արդյունքները: Եվ այսպես՝ Անգլիայի պրեմիեր լիգայի առաջատար թիմերից մեկը՝ «Չելսին» շնորհիվ Դիեգո Կոստայի և Էդեն Ազարի խփած գոլերի հաղթանակ տարավ «Լեսթեր» նկատմամբ (2:0):

ՉԵԼՍԻԼԵՍԹԵՐ

2-0 (0-0)

MC

1-0՝ Դիեգո Կոստա 63՛, 2-0՝ Էդեն Ազար 77՛

 

ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 24.Գերի Կեյհիլ, 26.Ջոն Թերի, 28.Սեսար Ասպիլիկուետա, 4.Սեսկ Ֆաբրեգաս, 8.Օսկար (22.Վիլիան, 70), 10.Էդեն Ազար, 14.Անդրե Շյուրլե (7.Ռամիրես, 64), 21.Նեմանյա Մատիչ, 19.Դիեգո Կոստա (11.Դիդյե Դրոգբա, 80)

ԼԵՍԹԵՐ. 1.Կասպեր Շմեյխել, 2.Ռիտչի Դե Լատ, 3.Պոլ Կոնչեսկի, 5.Ուես Մորգան, 18.Լիամ Մուր, 7.Դին Համոնդ (22.Գերի Թեյլոր-Ֆլետչեր, 73), 10.Էնդի Քինգ, 26.Ռիյադ Մահրեզ (11.Մարկ Օլբրայթոն, 68), 15.Ջեֆրի Շլուպ, 23.Լեոնարդո Ուլոա (39.Քրիս Վուդ, 84), 35.Դեվիդ Նյուջենտ

Զգուշացում՝ Դին Համոնդ 51՛ (Լ) ; Մրցավար՝ Լի Մեյսոն

 

63

ԳՆԴԱԿԻ %

37

27 (10)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

6 (4)

11

ՏՈՒԳԱՆՔ

11

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Բունդեսլիգայի առաջնությունում գրանցվեց առաջին անակնկալն ու ռեկորդը: Դորտմունդի «Բորուսիան» պարտվեց «Բայերին»  2:0 հաշվով: Յուրգեն Կլոպի սաները հանդիպման 7-րդ վայրկյանին գոլ բաց թողեցին սեփական դարպասը: Սա Բունգեսլիգայի պատմության մեջ գրանցված ամենաարագ գոլն է, որի հեղինակը դարձավ «Բայերի» նորեկ Քարիմ Բելարաբին: Երկրորդ գոլը խաղի վերջին վայրկյանին խփեց Շտեֆան Կրիսլիգը:

ԲՈՐՈՒՍԻԱ ԴՈՐՏՄՈՒՆԴԲԱՅԵՐ

0-2 (0-1)

MC

 

0-1՝ Քարիմ Բելարաբի 1՛, 0-2՝ Շտեֆան Կիսլինգ 90՛

 

ԲՈՐՈՒՍԻԱ ԴՈՐՏՄՈՒՆԴ. 22.Միտչել Լանգերակ, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 26.Լուկաշ Պիշչեկ, 28.Մաթիաս Հինտեր, 37.Էրիկ Դուրմ, 5.Սեբաստյան Կել, 10.Հենրիխ Մխիթարյան, 11.Մարկո Ռոյս (7.Յոնաս Հոֆման, 75), 14.Միլոշ Յոյիչ (19.Կեվին Գրոսկրոյց, 75), 9.Չիրո Իմոբիլե, 17.Պյեր Օբամեյանգ

ԲԱՅԵՐ. 1.Բերնդ Լենո, 5.Էմիր Սպահիչ, 16.Տին Յեդվայ, 17.Սեբաստիան Բենիշ, 21.Օմեր Տոպրակ, 6.Սիմոն Ռոլֆես (3.Շտեֆան Ռայնարց, 62), 10.Հական Չալհանողլու (14.Կիրյակոս Պապադոպուլոս, 80), 27.Գոնսալո Կաստրո, 38.Քարիմ Բելարաբի, 7.Սոն Հին Մին (19.Յուլիան Բրանդտ, 76), 11.Շտեֆան Կիսլինգ

 

Զգուշացում՝ Միլոշ Յոյիչ 64՛ (Բ), Տին Յեդվայ 45՛ (Բ), Օմեր Տոպրակ 51՛ (Բ)
Մրցավար՝ Դենիզ Այտեկին (Գերմանիա)

 

58

ԳՆԴԱԿԻ %

42

11 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

11 (2)

13

ՏՈՒԳԱՆՔ

28

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

5

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» մի կերպ փրկվեց պարտությունից(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Սիմեոնեին որակազրկում է սպասվում’