Եվրոպական խաղեր․ Հայաստանը 7 թիմերի հետ կվիճարկի շախմատային մրցաշարի տիտղոսը

189

Հունիսին Լեհաստանում անցկացվելիք Եվրոպական խաղերի ընթացքում կանցկացվի նաեւ շախմատի կայծակնային խաղի թիմային մրցաշար:

Կմասնակցեն ութ առաջատար շախմատային երկրների ներկայացուցիչներ, որոնք այս տարվա մարտի 1-ի դրությամբ ունեցել են ՖԻԴԵ-ի լավագույն միջին վարկանիշ։ Այդ երկրներն են Լեհաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Ֆրանսիան, Ռումինիան, Գերմանիան, Հայաստանը և Նիդեռլանդները։

Ամեն թիմ կներկայացնի մեկական կին եւ տղամարդ: Նրանք դասակարգման աղյուսակում պետք է ունենան համապատասխանաբար առնվազն  2650  և  2350 վարկանիշային միավոր: Հայաստանը կներկայացնեն Շանթ Սարգսյանը եւ Էլինա Դանիելյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը։

Մրցաշարը կմեկնարկի հունիսի 19-ին Կրակովի օպերային թատրոնի շենքում։

Նախորդ հոդվածըԲայդենը Կոնգրեսից 108 մլն դոլար է խնդրել
Հաջորդ հոդվածըԲելգորոդի մարզի ղեկավարը պատմել է ԱԹՍ-ների գրոհի մասին