‘Եվրոպական խաղեր. Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր’

882

Եվրոպական խաղերի վերջին օրը արգասաբեր էր Հայաստանի համար:

Նախ բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեցին, այնուհետև ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում փայլուն հաղթանակով մեր թիմին ևս մեկ ոսկի բերեց Արթուր Ալեքսանյանը:

Սպորտային մարմնամարզության առաձին վարժությունների եզրափակիչներից  հենացատկի և ազատ վարժության ծրագրերին մասնակցեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։

Հենացատկում Արթուրը գրանցեց 15.016 արդյունքը և դարձավ չեմպիոն, տեղեկացնում է ՀՕԱԿ պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘Croatia Grand Chess Tour․ Մամեդյարով — Արոնյան՝ ոչ ոքի’