Եվրոպական խորհրդարանը դեմ է Սուպերլիգայի եւ ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելու գաղափարներին

378

Եվրոպական խորհրդարանը Եվրոպայի ֆուտբոլային Սուպերլիգայի եւ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարների վերաբերյալ քննարկումներ է կազմակերպել։

Դրա արդյունքում Եվրոպական միության օրենսդիր մարմինը ընդունել է բանաձեւ՝ հորդորելով նախաձեռնել գործողություններ, որոնք կօգնեն պաշտպանել եվրոպական սպորտն առանձին մրցումներից, ինչպիսին կարող է դառնալ Եվրոպայի Սուպերլիգան, հաղորդում է Football Italia-ն։

Եվրոպական միության 27 անդամ երկրների համատեղ հայտարարությունում այդ բանաձեւը որակվում է «կարեւոր քայլ մարզական սկզբունքների, արժեքների եւ համերաշխության հիման վրա սպորտի եվրոպական մոդելի զարգացման ուղղությամբ»։

Եվրոպական խորհրդարանը նաեւ դեմ է արտահայտվել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելու նախաձեռնությանը, որը ՖԻՖԱ-ն մտադիր է կյանքի կոչել 2028 թվականից։

Նախորդ հոդվածըՉավիի նորամուտի խաղը ՉԼ-ում հաղթական չէր, «Չելսին» հաղթեց «Յուվենտուսին», օրվա արդյունքները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը մերժել է «Կրասնոդարին»