‘«Եվրոպական փաթեթ» Արեւելյան գործընկերության երկրներին’

883

Եվրամիության 13 պետություններ կազմել են քննարկման հիմք հանդիսացող փաստաթուղթ Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը շարունակելու համար։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Եվրոպական փաթեթի» նպատակն է ուրվագծել Արևելյան գործընկերության երկրների` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հեռանկարը` 2013 Վիլնյուսի գագաթնաժողովից հետո և մինչև 2015 թվականին Ռիգայում կայանալիք կառավարությունների ղեկավարների հանդիպումը։

«Եվրոպական փաթեթը» հաշվի է առնում հետվիլնյուսյան իրողությունները։ Անցյալ տարվա նոյեմբերին Լիտվայի մայրաքաղաքում գումարվել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան պետք է նախաստորագրեին, իսկ Ուկրաինան` ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։

Գալիք երկուշաբթի օրը Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում պետք է քննարկեն «Եվրոպական փաթեթը», որին հավանություն են տալիս Եվրամիության այնպիսի «ծանրքաշայիններ», ինչպիսին են Գերմանիան և Մեծ Բրիտանիան։

Նախորդ հոդվածը‘Սոչի-2014. Հայտնի են hայ մարզիկների ելույթների օրերն ու ժամերը ‘
Հաջորդ հոդվածը‘Մշակույթի նախարարը կողմ է Գառնիի տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելուն’