‘Եվրոպայից Հայաստան առանց վիզայի’

1060

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հավանության արժանացավ ՀՀ արտգործնախարարության առաջարկած նախագիծը՝ համաձայն որի 2013 թվականի հունվարի 10-ից Եվրամիության անդամ 27 պետությունների, ինչպես նաև անդամ չհանդիսացող, սակայն Շենգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող 4 պետությունների (Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա) քաղաքացիները կարող են ժամանել ՀՀ առանց մուտքի վիզայի:

Հիշեցնենք, որ համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի՝ առանց մուտքի վիզայի Հայաստան ժամանելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են երկրում մնալ 180 օր՝ մեկ տարվա ընթացքում:

Կառավարությունում այս նախագիծը ներկայացրեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, որի խոսքով՝ նշված պետությունների քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը կխթանի զբոսաշրջության զարգացմանը` որպես Հայաստան այցելությունն առավել դյուրին դարձնող գործոն:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան շարունակում է Սիրիայի ռմբակոծումը’