‘Եվրոպայի ամենահանրահայտ ֆուտբոլիստը Մխիթարյանն է. IFFHS’

773

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է ամենահանրահայտ ֆուտբոլիստների ցանկը, որը ձեւավորվել է մարզասերների քվեարկության արդյունքում:

Քվեարկության արդյունքում Եվրոպայի ամենահանրահայտ ֆուտբոլիստ է համարվել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, որը ամենաշատ ձայներն է ստացել՝ 53.884: Երկրորդը Բոսնիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն է՝ 32727 ձայն, երրորդը Հռոմի «Լացիոյի» ալբանացի լեգեոներ Լորիկ Կանան է: Հետաքրքիր է, որ Կրիշտիանու Ռոնալդուն ընդամենը 5-րդ տեղում է:

Ինչ վերաբերում է մյուս մայրցամաքների ամենահանրահայտ ֆուտբոլիստներին, ապա պատկերը հետեւյալն է.

Հարավային Ամերիկա. Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա, «Աթլետիկո» Մադրիդ): Երկրորդը Մեսին է:

Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկա. Խոսե դե Խեսուս Կորոնա (Մեքսիկա, «Կրուզ»)

Աֆրիկա. Մոհամեդ Աբութրեյքա (Եգիպտոս, «Ալ-Ահլի»)

Ասիա. Մեհդի Մահդավիքիա (Իրան, «Պերսեպոլիս)

Օվկիանիա. Թիմ Քեհիլ (Ավստրալիա, «Նյու Յորք Ռեդ Բուլզ)

Նախորդ հոդվածը‘Թաքնված տեսախցիկ բրազիլական ձևով 2. Այս անգամ վերելակում է հայտնվում…. (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմենը «Դիֆենսի» ճակատագրի մասին. Ես իմ բաժնեմասը օտարել եմ ՀՀ քաղաքացուհու, բայց գործարքի մանրամասները չեմ կարող տրամադրել ‘