‘Եվրոպայի լավագույն թիմերի վարկանիշը. 1-ինը «Բարսելոնան» է, «Շախտյորը»՝ 12-րդն է’

1018

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպայի լավագույն թիմերի վարկանիշային աղյուսակը: Ցուցակը նախկինի պես գլխավորում է «Բարսելոնան»: 2-րդը «Մանչեսթեր Յունայթեդն» է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիան»:

Հետխորհրդային տարածքի ակումբներից լավագույնը Դոնեցկի «Շախտյորն» է, որը 12-րդ տեղում է:

450 ակումբից բաղկացած ցուցակում ընդգրկված է յոթ հայկական ակումբ, որոնցից լավագույն դիրքում է Երեւանի «Փյունիկը», որը զբաղեցնում է 286-րդ հորիզոնականը:

1. «Բարսելոնա»
2. «Մանչեսթեր Յունայթեդ»
3. «Բավարիա»
4. «Ռեալ» Մադրիդ
5. «Չելսի»
6. «Արսենալ»
7. «Պորտու»
8. «Ինտեր»
9. «Ատլետիկո»
10. «Վալենսիա»

286. «Փյունիկ»
378. «Ուլիս»
393. «Միկա»
413. «Գանձասար»
424. «Բանանց»
436. «Շիրակ»
449. «Արարատ»

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնին 4 տարվա ազատազրկման է դատապարտվել ֆինանասական խարդախությունների համար’
Հաջորդ հոդվածը‘Նոր պայթյուն Դամասկոսում. Հինգ մարդ զոհվել է’