‘Եվրոպայի լիբերալների կուսակցության նախագահի հանդիպումը ԲՀԿ-ի անդամների հետ տեղի չի ունեցել տեխնիկական պատճառներով ‘

838

Ի պատասխան iLur.am-ի հարցմանը,  Եվրոպայի լիբերալների կուսակցության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր լորդ Գրահամ Վաթսոնի գրասենյակից հայտնում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակության հանդիպումը լորդի հետ չի կայացել զուտ տեխնիկական պատճառներով:

Ըստ մեզ ուղարկված հաղորդագրության, լորդ Վաթսոնը ուշացել է հանդիպումից, զանգահարել է եւ խնդրել հանդիպումը հետաձգել մեկ ժամով, սակայն ԲՀԿ-ը այդ ժամին ունեցել է ուրիշ հանդիպում: Գրասենյակից տեղեկացում են նաեւ, որ հանդիպման համար ընդունող կողմը պատրաստվել է, սենյակ է վարձել Եվրախորհրդարանում, ինչպես  նաեւ՝ համաձայնել է ԲՀԿ-ի առաջարկին՝ նկարահանել եւ ձայնագրել հանդիպման ընթացքը: «Հանդիպումը տեղի կունենա հունվարին, երբ պատագամավորները կրկին կլինեն Բրուսելում», — ասվում է Եվրոպայի լիբերալների կուսակցության նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Դուբլինում ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն է նախապատրաստվում ‘
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ պատվիրակությունը հանդիպել է Եվրախորհրդի պատգամավորների հետ (Տեսանյութ)’