‘«Եվրոպայի Լիբերալ երիտասարդներ» կազմակերպությունը բանաձև է ընդունել Տիգրան Առաքելյանի վերաբերյալ’

1673

Լիբերալ երիտասարդության աշնանային համագումարը միաձայն բանաձև է ընդունել Հայաստանում երիտասարդների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի պատասխանատու Եվա Թովմասյանը, որն էլ ներկայացրել է ՀՀՇ-ի երիտասարդական թևը Բուլղարիայում անցկացված համագումարում:

«Եվրոպայի բնակչի համար աբսուրդ  է, երբ ոստիկանը մատնացույց է անում, ու ասում, մեջբերեմ՝ «ընդդիմություն ա, բերեք ռադ անենք ստեղից»»,- ասաց Եվա Թովմասյանը՝ նշելով, որ համագումարի ընթացքում ներկայացրել է անցած տարվա օգոստոսի 9-ի դեպքերը, որոնց անձամբ ականատես է եղել: Թովմասյանի խոսքով՝ բանաձևում շեշտը դրված է Տիգրան Առաքելյանի անհապաղ ազատ արձակման ու քաղաքական հետապնդումն անհապաղ դադարեցնելու վրա:

Պատասխանելով այն հարցին, թե ընդունված բանաձևն ինչ արդյունավետություն կունենա՝ Եվա Թովմասյանը հիշեցրեց, որ 2010 թվականին, երբ Տիգրան Առաքելյանը բանտում էր, Բեյրութում Համաշխարային լիբերալ երիտասարդների ֆեդերացիայի համագումարի ժամանակ ՀՀՇ երիտթևի ներկայացուցիչները Տիգրան Առաքելյանի հարցով բանաձև են ներկայացրել, և դրա ընդունումից հետո Տիգրան Առաքելյանն ազատ արձակվեց:

Բացի այդ, Լիբերալ երիտասարդության աշնանային համագումարը միաձայն որոշում է կայացրել ՀՀՇ Երիտասարդական միությունը «Եվրոպայի Լիբերալ երիտասարդներ» կազմակերպության (LYMEC) լիիրավ անդամ դարձնելու վերաբերյալ:

Լուսանկարում՝ հատված Եվա Թովմասյանի ասուլիսից


Նախորդ հոդվածը‘Երկու տարի անց գերմանացուն վերադարձվել է մեքենան, որը նա մոռացել էր, թե որտեղ է կայանել ‘
Հաջորդ հոդվածը‘Չավի. Պեպեի մեկնաբանությունները անիմաստ են’