‘Եվրոպայի լիգայի եզրափակչում միմյանց դեմ դուրս կգան «Սևիլյա»-«Դնեպր» (տեսանյութ)’

1094

Երեկ տեղի են ունեցել Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները: Մրցաշարի գործող չեմպիոն «Սևիլյան» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով «Ֆիորենտինային» հաղթելուց հետո արտագնա խաղում ևս առավելության հասավ (2:0): 

Անակնկալ կարելի է համար «Դնեպր-«Նապոլի» դիմակայության արդյունքը: Նեապոլում թիմերը մեկական գոլ էին խփել, իսկ պատասխան խաղում «Դնեպրը» հաղթեց նվազագույն հաշվով և տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ստացավ:

Եզրափակիչ` «Սևիլյա»-«Դնեպր» հանդիպումը տեղի կունենա մայիսի 27-ին, Վարշավայում:

Նախորդ հոդվածը‘Հոկեյի Աշխարհի առաջնություն. Ռուսաստանը հաղթել է Շվեդիային(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման Կոնգրեսի ներկայացրած նախագիծը’