Եվրոպայի լիգա․ «Արսենալը» խնդիրներ չունեցավ, «Ռոման» պարտություն կրեց (տեսանյութ)

281

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները։ Լոնդոնի «Արսենալը» տանը 3:0 հաշվով (տեսանյութ) պարտության մատնեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին» եւ 2 խաղից հետո A խմբի առաջատարն է՝ 6 միավոր։ «Բուդյո-Գլիմտը» 3 խաղից հետո 4 միավորով երկրորդ տեղում է։

Նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը», որը երրորդ խաղում 5:1 հաշվով հաղթեց շվեյցարական «Ցյուրիխին»։

C խմբում իտալական «Ռոման» ընդունեց իսպանական «Բետիսին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով (տեսանյութ

«Բետիսը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռոման» երրորդն է՝ 3 միավոր։ 4 միավորով երկրորդ տեղում է բուլղարական «Լուդոգորեցը», որը 1:1 հաշվով խաղաց Ֆինլանդիայի «ՀԻԿ Հելսինկիի» հետ։

Նախորդ հոդվածըԿոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկն» ուժեղ էր «Ժալգիրիսից» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄեսի․ Այս տարվա աշխարհի առաջնությունը վերջինը կլինի իմ կարիերայում