‘Եվրոպայի լիգա. Հայկական 3 թիմերի խայտառակությունը’

1190

Երևանի «Միկան» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում հյուրընկալվել էր խորվաթական «Սպլիտին»: Մեր թիմը մեկական գնդակ ընդունեց յուրաքանչյուր խաղակեսի վերջանամասում:

Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Շախտյորին»:

Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 71-րդ բացեց Թոփչագիչը, իսկ 83-րդ րոպեին կրկնապատկեց Մալին:

86-րդ րոպեին գյումրեցիների Սերժ Դեբլեն 11-մետրանոցից կրճատեց հաշվի տարբերությունը:

Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ խոշոր` 1:4 հաշվով պարտություն կրեց «Աստանայից»:

Հյուրերի կազմում խաղի հաշիվը 40-րդ րոպեին բացեց Նուսերբաևը: Երկրորդ խաղակեսի 67-ից 71-րդ րոպեներին գրանցվեց միանգամից 2 գոլ: Նախ հյուրերի կազմում հաշիվը կրկնապատվեց Ջոլչիևը, ապա Աղվան Պապիկյանը հաշիվը դարձրեց 1:2: Սակայն գրեթե անմիջապես հյուրերը կրկին վերականգնեցին 2 գնդակի առավելությունը: Աչքի ընկավ Կետեվոաման: Հանդիպման 84-րդ րոպեին Կուրդովը խփեց հյուրերի 4-րդ գնդակը:

Հիշեցնենք, որ երեկ Անդորրայի մայրաքաղաք Անդորրա լա Վելլայում Չեմպիոնների Լիգայի 2014/2015 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոման» 1:0 հաշվով հաղթել էր Հայաստանի չեմպիոն «Բանանցին» Հանդիպման 5-րդ րոպեին Մարկ Պույոլի խփած միակ գնդակը 1-0 հաշվով հաղթանակ է պարգևել անդորրական թիմին: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին՝ Երևանում:      

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենի հայտարարությունը «Աֆրիկյանների տուն» հուշարձանի տեղափոխման վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է. Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է (տեսանյութ)’