‘Եվրոպայի լիգա. «Նապոլիի» ֆիասկոն, Գարեթ Բեյլի հերթական հերոսություններն ու ուկրաինական ակումբների թույլ մեկնարկը…’

810

Փետրվարի 14-ին կայացանԵվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ առաջին հանդիպումները: Ռուսական ակումբների մասնակցությամբ հանդիպումներին արդեն անդրադարձել ենք: Ընդգծենք «Նապոլիի» պարտությունը չեխական «Դարիդայից»՝ 0:3, սակայն այն միայն վերապահումներով կարելի է անակնկալ համարել, քանի որ իտալական ակումբը իր բոլոր ուժերը կենտրոնացրել է ազգային առաջնությունում, եւ Եվրոպայի լիգային այնքան էլ լուրջ չի վերաբերվում: Նշենք նաեւ ուկրաինական ակումբների համեմատաբար անհաջող մրցելույթները. երեք թիմերից ոչ-ոք հաղթանակ չի տարել, չնայած մրցակիցները ամենահզորներից չէին: Չնայած «Մետալիստը» կարող է հպարտանալ իր միավորով, որը ձեռք բերեց Անգլիայում՝ «Նյուքասլի» հետ խաղում: Հրաշքներ էր գործում խարկովցիների դարպասապահ Գորյաինովը, որը արեց բոլոր հնարավոր եւ անհնար սեյվերը եւ այդպես էլ գոլ բաց չթողեց:

Շարունակում է «Տոտենհեմին» միայնակ առաջ տանել Գարեթ Բեյլը: Դժվար է ասել, թե որտեղ կլիներ այսօր լոնդոնյան ակումբը, եթե չլիներ այս հրաշք ֆուտբոլիստը:

Պատասխան կկայանան կկայանան փետրվարի 21-ին:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Սպարտա» — «Չելսի»՝ 0:1

Օսկար, 82

«Նապոլի» — «Վիկտորիա»՝ 0:3

Վլադիմիր Դարիդա, 28, Ֆրանտիշեկ Ռայտորալ, 79, Ստանիսլավ Տելչ, 89

«Դինամո» Կիեւ — «Բորդո»՝ 1:1

Հարունա, 20 – Լյուդովիկ Օբրանյակ, 23

«Նյուքասլ» — «Մետալիստ»՝ 0:0

«Այաքս» — «Ստյաուա»՝ 2:0

Տոբի Ալդերվեյդ, 28, Ռիկարդո վան Ռիյն, 48

«Զենիթ» — «Լիվերպուլ»՝ 2:0

Հալկ, 69, Սեմակ, 72

«Անժի» — «Հանովեր»՝ 3:1

Սամուել Էտո՛Օ, 34, Օդիլ Ահմետով, 48, Մուբարակ Բուսուֆա, 64 – Սաբոլչ Հուստի, 22

«Լեւանտե» — «Օլիմպիակոս»՝ 3:0

Պեդրո Ռիոս, 10, Խոսե Բարկերո, 40 (11մ.), Օբաֆեմի Մարտինս, 56

«Բայեր» — «Բենֆիկա»՝ 0:1

Օսկար Կարդոզո, 61

ԲԱՏԷ — «Ֆեներբահչե»՝ 0:0

«Աթլետիկո» — «Ռուբին»՝ 0:2

Գյոկդենիզ Կարադենիզ, 6, Պաբլո Օրբաիս, 90+4

«Ինտեր» — «Կլուժ»՝ 2:0

Ռոդրիգո Պալասիո, 20, 87

«Տոտենհեմ» — «Լիոն»՝ 2:1

Գարեթ Բեյլ, 45, 90+3 – Սամուել Ումտիտի, 55

«Բորուսիա» Մյոնխենգլադբախ — «Լացիո»՝ 3:3

Մարտին Շտրանցլ, 17 (11մ.), 70 (11մ.), Խուան Արանգո, 87 – Սերժո Ֆլոկարի, 47, Լիբոր Կոզակ, 64, 90+3

«Շտուտգարտ» — «Գենկ»՝ 1:1

Կրիստիան Գենտներ, 42 – Գլինոր Պլետ, 90

«Բազել» — «Դնեպր»՝ 2:0

Վալենտին Շտոկեր, 23, Մարկո Շտրելեր, 67

Նախորդ հոդվածը‘Երկնաքարն ավերել է Չելյաբինսկի ցինկի գործարանի պահեստը’
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտը» Բագրատյանին. Դուք կոպիտ սխալ էք թույլ տվել’