‘Եվրոպայի լիգա. «Ռուբինը» սենսացիոն հաղթանակ տարավ «Աթլետիկոյի» նկատմամբ’

859

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլում խոշոր անակնկալի հեղինակ դարձավ ռուսական «Ռուբինը»: Կուրբան Բերդիեւի սաները Մադրիդում 2:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարան Եվրոպայի լիգայի գործող գավաթակիր, Իսպանիայի առաջնության 2-րդ տեղում ընթացող «Աթլետիկոյին», որը հանդիպմանը մասնակցում էր ուժեղագույն կազմով՝ Ռադամել Ֆալկաոյի գլխավորությամբ:

Ընդ որում, «Ռուբինը» 10  հոգով անցկացրեց ամբողջ երկրորդ խաղակեսը: Կազանցիները առաջին գնդակը խփեցին հանդիպման 6-րդ րոպեին, իսկ հանդիպման ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին, երբ մադրիդցիների դարպասապահ Ասենխոն հայտնվել էր «Ռուբինի»  տուգանային հրապարակում, գնդակը անցավ հյուրերին, որոնք էլ գրավեցին մրցակցի դատարկ դարպասը եւ հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեցին: Մադրիդցիները միայն իրենց կարող են մեղադրել այս պարտության համար, քանի որ չիրացրեցին բազմաթիվ գոլային պահեր:

Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին:

«Աթլետիկո» — «Ռուբին»՝ 0:2

Գեկդենիզ Կարադենիզ, 6, Պաբլո Օրբաիս, 90+4

Նախորդ հոդվածը‘Լուրջ մրցակցային ընտրություններ. Ս.Սարգսյան vs Ս.Սարգսյան. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ իշխանությունների «չեկիստական ռեցիդիվը». Մամուլ ‘