‘Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը խստորեն դատապարտում է’

1352

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը խստորեն դատապարտում է վերջին ժամանակներս Հայրենիքում սկիզբ առած բռնությունները` ազատամարտիկների, քաղաքական և տնտեսական գործիչների հանդեպ:

Մարդու իրավունքների միջազգային օրը նման գործելաոճն ունի մեկ բնութագրում` ցինիզմի բարձրագույն դրսևորում` ահաբեկչություն ՀՀ քաղաքացիների հանդեպ, որոնք ազնվորեն արտահայտում են իրենց կարծիքը վարչախմբի վարվող անօրինականությունների, խայտառակ ներքին ու արտաքին քաղաքականության և տնտեսական ճգնաժամի հանդեպ: Վերջինիս համար առավել «խթան» է հանդիսացել հարկային տեռորը, որը օգտագործվում է որպես հանրությանը ենթակայացնելու և լռեցնելու գործիք:

ԵՀՄՖ Նախագահությունը պահանջում է ՀՀ նախագահից ( Սերժ Սարգսյանին նկատի ունեն,- խմբ.) իր ենթակաների միջոցով անհապաղ գտնել և հանրությանը տեղեկացնել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկողներին: Ինչպես նաև բացահայտել «Անտարես» հրատարակչատան վրա իրականացված հարձակման մեղավորներին: Հակառակ պարագայում մամուլում հրապարակված ոստիկանապետի և իր տեղակալի «գողական-դաստիարակչական» արտահայտությունները ահաբեկչական դեպքերի հանդեպ կապացուցեն, որ բռնապետությունը հոգևարքի մեջ է ու թևակոխել է երկրի փլուզման վերջին փուլին:

ԵՀՄՖ Նախագահությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետությունում իրենց առաքելությունը իրականացնող դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին հետևել երկրում ծայր առած ներքին քաղաքական ահաբեկչական գործողությունների բացահայտման գործընթացին և հնարավորության դեպքում ցուցաբերել աջակցություն երկիրը բնականոն հունի բերելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն պատժել է Խորվաթիայի ֆուտբոլի միությանը երկրպագուների պահվածքի համար (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» 4:1 հաշվով առավելության է հասել «Ալմերիայի» նկատմամբ (տեսանյութ)’