Եվրոպայի Սուպերգավաթի խաղը չի անցկացվի Ռուսաստանում

195

Ռուսաստանը կզրկվի ֆուտբոլի 2023թ․ Եվրոպայի Սուպերգավաթի խաղից, որը պետք է անցկացվեր Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, հաղորդում է Sky Sports-ը։ Առաջիկայում ՈւԵՖԱ-ն կհայտարարի նոր մրցավայրը։

Ռուսաստանի ֆուտբոլային միության եւ ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների հանդիպումից հետո կհայտարարվի որոշման մասին։

Եվրոպայի Սուպերգավաթը վիճարկում են Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի գավաթակիրները։

Նախորդ հոդվածը«Ալ Նասրը» մտադիր է ձեռք բերել Լուկա Մոդրիչին
Հաջորդ հոդվածըAusOpen. Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը