Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանը ներկա կլինի 13 հազար հանդիսական

666

Ֆուտբոլի Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանը Բելֆաստի (Հյուսիսային Իռլանդիա) «Ուինձոր Պարկ» ստադիոնում հնարավորություն կունենա ներկա լինել 13 հազար հանդիսական, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Տիտղոսը կվիճարկեն Չեմպիոնների լիգայի հաղթող լոնդոնյան «Չելսին» եւ Եվրոպայի լիգայի հաղթող իսպանական «Վիլյառեալը»։

Հանդիսականները ստադիոնի մուտքի մոտ պարտավոր են ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կամ պաստվաստված լինելու հավաստագիր։ Տոմսերի գինը 40-ից 120 եվրո է։

«Չելսի» — «Վիլյառեալ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Նախորդ հոդվածը«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» շահել են դատը ՈւԵՖԱ-ի դեմ եւ հավատարիմ կմնան Սուպերլիգայի գաղափարին
Հաջորդ հոդվածըՏոկիո-2020. Կարեն Խաչանովը դուրս եկավ եզրափակիչ և ապահովեց առնվազն արծաթե մեդալ