Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը կընդունի Աթենքը

224

ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի 2023թ․ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպման անցկացումը վստահեց Հունաստանի մայրաքաղաք Աթենքին, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Հանդիպումը նախատեսված է օգոստոսի 16-ին։

Այն պետք է անցկացվեր Թաթարստանի մայրաքաղաք Կազանում (որոշումն ընդունվել էր 2020-ին), սակայն ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանը զրկվեց դրա իրավունքից։

Եվրոպայի Սուպերգավաթի խաղին մասնակցում են Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաղթողները։

Նախորդ հոդվածըԴեմբելեի գոլը «Բարսելոնային» դուրս բերեց կիսաեզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ-ն անփոփոխ թողեց ԵԱ-ի եզրափակիչ մրցաշարի մասնակիցների քանակը