‘Եվրոպայում Հենրիխ Մխիթարյանի «տենդ» է տարածվել’

1200

Այն բանից հետո, երբ Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երեւանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մտադիր է ամռանը լքել ուկրաինական ակումբը, միջազգային մարզական լրատվամիջոցները պարզապես հեղեղված են լուրերով, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքված են եվրոպական գրեթե բոլոր հայտնի գրանդ ակումբները:

Երեւի թե միայն առայժմ Մադրիդի «Ռեալի» անունը դեռ չի շոշափվել Մխիթարյանով հետաքրքրվածների շարքում: Ռուսաստանից նշվել են «Զենիթի», Մոսկվայի «Դինամոյի», «Սպարտակի», ԲԿՄԱ-ի, «Անժիի» անունները: Գերմանիայից՝ «Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի», Իսպանիայի՝ «Բարսելոնայի», որի դեպքում նույնիսկ գինն է նշվում՝ 25 միլիոն եվրո:

Անգլիայում, եթե հավատանք լրատվամիջոցներին՝ գրանդ ակումբները ընդհանրապես «մխիթարյանացավ» են կպել: «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», այսօր արդեն տեղեկություն տարածվեց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին»:  Այսօր Championat.com-ը նշել է, որ «Չելսին» Մխիթարյանի համար պատրաստ է վճարել 22 միլիոն եվրո: Ավելին, նույն կայքը նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մոտ ժամանակներս իր օգնականներին ուղարկելու է՝ Մխիթարյանի խաղը հենց մոտիկից դիտելու համար:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Ամեն ինչ հարկավոր է անել մինչեւ քվեարկության օրը ‘
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգության» ներկայացուցիչը գտնում է, որ ընտրակաշառքն այլեւս արդիական չէ’