‘Եվրոպայում պատրաստ են ճնշում գործադրել Ուկրաինայի նկատմամբ’

1008

Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը պատմել է, որ ուկրաինական իշխանությունը կարող է ընդամենը ժամանակ ձգել՝ սպասելով, որ ցուցարարները հոգնեն: Դա այդ իշխանությունների սովորական գործելաոճն է, սակայն Եվրոպան ճնշում կգործադրի, փոխանցում է censor.net.ua-ն:

«Դա կարող է լինել Յանուկովիչի՝ բոլորին հայտնի խաղը: Նա փորձում է ժամանակ շահել և ձևացնում է, թե ինքն ինչ-որ բան է անում, իսկ իրականում ոչինչ չի անում: Նա սպասում է, որ ընդդիմությունը կհոգնի, ու ինքը կշարունակի պահպանել իր իշխանությունը և մերձեցումը Ռուսաստանի հետ: Բայց մենք ճնշումներ կգործադրենք: Առաջիկա 10 օրերին Կիև կմեկնեն եվրոպացի դիվանագետներ: Մենք հույս ունենք, որ առաջիկա օրերին բեկում տեղի կունենա»,- ասել է Բրոկը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ուժ կիրառելով՝ ոչ մեկը դեռ չի հաղթել իր ժողովրդին: Նա  նաև պատմել է հնարավոր պատժամիջոցների մասին: «Այժմ մշակվում են հնարավոր պատժամիջոցները, ճշտվում է, թե ովքեր կարող են ենթարկվել պատժամիջոցների: Բայց մենք նախ պետք է տեսնենք, թե ինչով են ավարտվում բանակցությունները՝ ևս մի 10 օր: Բայց պետք է գիտակցել, որ եթե ոչինչ չփոխվի, եթե Յանուկովիչը շարունակի քաղաքականություն վարել սեփական ժողովրդի դեմ, ապա բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են հանցավոր գործողությունների համար, կզրկվեն վիզայից: Իսկ մի քանի օլիգարխների  դեպքում էլ կարելի է արգելափակել նրանց բանկային հաշիվները եվրոպական բանկերում»,- հայտարարել է Բրոկը: Փոխանցում է censor.net.ua-ն

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի կալանավայրերում դիսկոտեկեր են կազմակերպվում’
Հաջորդ հոդվածը‘Խմբակային բռնաբարությունից հետո հնդկական գյուղից փախել են բոլոր տղամարդիկ’